«Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանի՞սը` ՊՇՌ թեստ». Ռոբերտ Հայրապետյան

«Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանի՞սը` ՊՇՌ թեստ». Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք օր առաջ պետք է պատասխան ստանան

ՀՀ Պ նախարարի հարսանյաց հանդեսին հավուր պատշաճի ստուգվել ե՞ն ՀՀ ԱՆ 05.01.2022 թվականի N 02-Ն որոշման պահանջների կատարումը

Հյուրերից քանի՞սն են ներկայացրել QR կոդ, քանիսը ՊՇՌ բացասական արդյունքն հավաստող 72 ժամ վաղեմության թեստ և քանիսը հակամարմիններ ունենալու վերաբերյալ 24 ժամ վաղեմության տեղեկանք կամ առողջացման 90-օրյա ժամկետը հավաստող ապացույց:

Արդյոք մուտքը սրահ ապահովվել է անձնագրերի ստուգմամբ և դրանք 2-րդ կետում նշված տեղեկատվության հետ համեմատելով»: