ՀՀ վարչապետի աշխատակազմը` Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի երկիրը լքելու մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմը` Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի երկիրը լքելու մասին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հերքել է շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ պատրաստվում է լքել երկիրը:

«Երևանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։

Բնականաբար, այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։

Վարչապետ Փաշինյանը շարունակում է և շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։

Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում՝ տեխնիկական սպասարկման նպատակով արտերկրում է»,- հայտնել է Չախոյանը: