ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը

ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց հայկական զինուժի առաջխաղացման մասին լուրը: Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունն այն մասին, որ հայկական զինուժը բարելավել է իր դիրքերը Տավուշի մարզում` Ադրբեջանի հետ սահմանագծում, բայց թվային տվյալներ հայտնելուց ՊՆ խոսնակը ձեռնպահ է մնացել։

«Բերեք ես հստակ թվեր, հեկտարներ չասեմ, ես հայտարարություն արել եմ հենց նույն օրը, որ եթե մենք Ադրբեջանի նման աղմուկ չենք բարձրացնում, դա չի նշանակում, որ մենք չենք իրականացնում դիրքերի բարելավում:

Դա մշտական գործընթաց է եղել տարբեր հատվածներում, այդ թվում՝ անցած տարի, որ այսպես ասած, «սև փիառով» մեզ նախիջևանյան ուղղությամբ փորձեցին էսպես բաներ ներկայացնել, մենք էնտեղ էլ ենք դիրքեր բարելավում, դա զինված ուժերի մշտական աշխատանքն է»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ ՀՀ զինված ուժերի այս գործողություններն ու առաջխաղացումը հակառակորդի համար անսպասելի է եղել: