ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարը հանդիպել է Կատարի վարչապետին

Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում անցկացվող Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ, ICDO) Գլխավոր Ասամբլեայի շրջանակում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանդիպումներ է ունեցել իր օտարերկրյա գործընկերների հետ:

Դոհայում նախարար Տոնոյանը հանդիպել է Կատարի վարչապետ և ներքին գործերի նախարար Ն.Գ. Շեյխ Աբդուլահ բին Նասեր բին Խալիֆա Ալ Թանիին; Հանդիպման ընթացքում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության ոլորտում հնարավոր երկկողմ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները: Կողմերը կարևորել են համատեղ ուժերով Մերձավոր Արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում բնակչության դիմակայունության մակարդակի բարձրացման գործընթացը՝ աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված ակտիվ միջոցառումների իրականացմամբ:

Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Վլադիմիր Կուվշինովի հետ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդգծել է քաղաքացիական պաշտպանության համակարգի զարգացման կարևորությունը, ներկայացրել մեր երկրում այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները և դիտարկել ՔՊ միջազգային կազմակերպության հետ փոխգործակցության հեռանկարները:

 

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...
Загрузка...