ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվա այց կկատարի

ՀՀ ԱԳ նախարարը Մոսկվա այց կկատարի

Դեկտեմբերի 6-7-ը Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը աշխատանքային այց է կատարելու Մոսկվա։ ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման առանցքային թեման լինելու է նոյեմբերի 9-ի հայտարարության գործնական ընթացքը:

Երկու երկրների արտգործնախարարների բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության, ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ շրջանակներում արտաքին քաղաքական փոխգործակցության, ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, ԵԽ-ում, ՍՏՀԿ-ում և այլ միջազգային հարթակներում դիրքորոշումների համաձայնեցման հարցերի լայն շրջանակը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

սերգեյ լավրով

Տեղի կունենա կարծիքների բովանդակային փոխանակում միջազգային և տարածաշրջանային թեմաների շուրջ: Կքննարկվի Ռուսաստանի արտգործնախարարության և Հայաստանի արտգործնախարարության 2020-2021 թվականների խորհրդատվությունների ծրագրի իրականացումը:

Հումանիտար օգնության, ենթակառուցվածքների վերականգնման, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերը կքննարկվոն այս տարվա նոյեմբերի 21-ին Ռուսաստանի միջգերատեսչական պատվիրակության՝ Երևան և Բաքու կատարած այցից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում: