«ՀՀԿ, ՀՅԴ և մնացած քաղաքական գերեզմանոցներ»․ Վիլեն Գայֆեջյան

«ՀՀԿ, ՀՅԴ և մնացած քաղաքական գերեզմանոցներ»․ Վիլեն Գայֆեջյան

«SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի գրառումը․

«Ուրեմն մի քանի բառով վերջին իրադարձությունների կապակցությամբ՝
ՀՀԿ, ՀՅԴ և մնացած քաղաքական գերեզմանոցներ, ովքեր այս կարևոր օրերին փորձեր են կատարում խանգարել՝ ՀՀ-ում դատական համակարգը կարգի բերելուն։

Ովքեր Քոչարյանական հիմնադրամների ներքո գիտակցելով կամ անգիտակցաբար հակահեղափոխական փորձեր են կատարում և ուզում են կանխել ներկայիս կառավարության քայլերը, որը միտված է ինչպես արդեն նշեցի ՀՀ-ում դատական համակարգը կարգի բերելուն։

Հիմա շատ ուշադիր կարդացեք,որպեսզի տառ կամ բառ բաց չթողնեք։ Տարիներ շարունակ պայքարել ենք հեղափոխության համար ու դեռ երկու էդքանել կպայքարենք, մինչև երկիրը կարգի չբերենք, մինչև երկիրը էս վիճակին հասցնողները չպատժվեն,մինչև մեր արյան ու գեների մեջից ձեր նման տականքները կվերանան։

Հիշեք որ ոչ մի լումա,որի համար դուրս եք գալիս հետևներդ ճղելու չի կարողա տապալել էն ժողովրդին, էն մարդկանց ու էն իշխանությանը, որոնք տարիներ շարունակ իրենց հավատի ու կամքի շնորհիվ տապալեցին ձեր քաղաքական հայրերին, որոնք Հայաստանը(իմ սեփական տունը ու հողը) վերածել էին դժոխքի։

Մի բան լավ հիշեք ու ավարտեմ՝ ես իմ հայրենիքի համար մինչև մահ կգնամ։

Ազատ եք»։