ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը վթարի է ենթարկվել

Ֆեյսբուքյան իր էջում ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը գրառում է կատարել տեղեկացնելով, որ երեկ ամուսնուն հիվանդանոցից տուն տանելու ճանապարհին վթարի է ենթարկվել և կոտրել աջ ուսագլխի երրորդ ամրակը։

«Լավ կլինի, մեկ ամիս պիտի անշարժ պահեմ, այ դա է դժվարը, իսկ, ընդհանրապես՝ լավատեսությունը լավ բան է, սիրում եմ բոլորիդ ու կարծես արդեն պրոֆեսիոնալ ձախլիկ եմ դառնում», – գրել է Եսայանը։