ՀՀԿ-ականներն այսօր երթին չեն մասնակցում՝ հարսանիքի են ամբողջ կազմով

ՀՀԿ-ականներն այսօր երթին չեն մասնակցում՝ հարսանիքի են ամբողջ կազմով

Hraparak.am-ը գրում է․ Այսօրվա «Դիմադրության շարժման» հանրահավաքին ՀՀԿ-ականների վերին էշելոնը, չի մասնակցում:

Նրանք այսօր կուսակցական վերնախավով հարսանիքի են մասնակցում: Մենք տեղեկացանք, որ այսօր ամուսնանում են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու Պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանի դուստրը Ժակլինը, և Ջրային կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանի որդին Հայկը:

Հարսանեկան արարողությունը անցկացվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում:

Հարսանիքին ներկա են նախկին ու ներկա գրեթե բոլոր կարկառուն ՀՀԿ-ականները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այդ է պատճառը, որ հայրենիքի փրկության գործն այսօր ընդդիմությունից մնացել է հիմնականում «Հայաստան» դաշինքի ուսերին:

Մեզ ասացին, նաև որ քոչարյանական թևից հրավիրյալներ չկան: