Հիվանդանոցում մահացել է՝ երեկ Վստրեչի խաչմերուկում ավտովթարի ենթարկված հիվանդը (Տեսանյութ)

Հիվանդանոցում մահացել է՝ երեկ Վստրեչի խաչմերուկում ավտովթարի ենթարկված հիվանդը (Տեսանյութ)

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի որոշմամբ հետաքննական խմբի ղեկավար նշանակված նույն բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ օգոստոսի 30-ին, Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված բոլոր վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Տաթևիկ Մանուկյանը և 19-ամյա Մարիամ Մելքոնյանը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորներ, Երևանի բնակիչներ, 6-ամյա Ալեքս Հ.-ն, 9-ամյա Դավիթ Հ.-ն, ովքեր հարազատ եղբայրներ են, տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ, 28-ամյա Խաչատուր Թորոսյանը, 23-ամյա Հասմիկ Կաղզվանցյանը և վթարված Nissan մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով հիվանդանոց տեղափոխվող, Կոտայքի մարզի բնակիչ, 61-ամյա Անահիտ Միսակյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց, Ա. Միսակյանը հվանդանոցում մահացել է: Վիրավորներից Խ. Թորոսյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բժիշկ, Հ. Կաղզվանցյանը՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես բուժքույր, Nissan-ի վարորդ Կ. Սուքիասյանը աշխատում է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ, մյուս վիրավորներից Մ. Մելքոնյանը սովորում է Երևանի Վ. Բրյուսովի պետական լեզվահասարակագիտական համալսարանում, իսկ Mercedes-ի վարորդ Մ. Ֆարիզյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես պայմանագրային զինծառայող:

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական՝ պարզելու համար, թե արդյոք Ա. Միսակյանը վթարի հետևանքով է մահացել, թե առողջական խնդիր է ունեցել:

Տեսանյութը ստորև