Հիշում ե՞ք՝ մի քանի անգամ նկարագրել եմ, թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր․․․Նունե Ներսիսյան

Հիշում ե՞ք՝ մի քանի անգամ նկարագրել եմ, թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր․․․Նունե Ներսիսյան

«Պարացելսուս» ՀԿ հիմնադիր Նունե Ներսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Հիշում եք երևի մի քանի անգամ նկարագրել եմ, թե երկբևեռ պսիխոզով հիվանդները որքանով են վտանգավոր շրջապատի համար։ Բիպոլյար աֆեկտիվ խանգարումներով տառապող մարդիկ շատ ավելի վտանգավոր են հասարակության և պետության համար: Մարդ, ով տառապում է հոգեհուզական ոլորտի պարբերաբար ընթացող խանգարումներով՝ մեկ քարոզում է եկեղեցին և մեծ շքախմբով հաճախում եկեղեցի, մեկ էլ անդրադառնում է աղանդներին՝ ասելով, որ պետք է միանան բոլոր աղանդները:

Մեկ քարոզում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունը անկախ է և մեկ էլ հրահանգ է իջեցնում իր ֆանատներին՝ փակել դատարանների մուտքերն ու ելքերը: Ինչպե՞ս բնութագրել այս ամենը:

Բազմիցս անդրադարձել եմ նմանատիպ սցենարների և կարծում եմ՝ այն պետք է նորից ու նորից կրկնել: Լինելով բժիշկ՝ բազմաթիվ անգամ շփում եմ ունեցել նման հիվանդների հետ: Որոշ մարդկանց մոտ գնալով է՛լ ավելի է սրանում առողջական վիճակը (մանիակալ համախտանիշ): Ուզում եմ դարձյալ նկարագրել նման դեպքի առանձնահատկությունները:

Այն կարող է արտահայտվել խանգարման տարբեր դրսևորումներով, սկսած լավազգացողությունից (էյֆորիա) մինչև ընկճվածություն (դիսֆորիա) և դյուրագրգռություն: Մանիակալ փուլի հիմմնական ախտանիշն է հոգեշարժական ակտիվությունը: Հիվանդն արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր (օրինակ՝ հռչակվել որպես Պապ թագավոր, Հիսուս Քրիստոս), խոսում է անընդհատ, արագ, մի թեմայից անցնում մյուսին:

Այսպիսի հիվանդներին բնորոշում է տրամադրության բարձրացումը, արտասովոր թարմությունը, առույգությունը և ուժեղ լինելու զգացողությունը: Հիվանդները դյուրագրգիռ են, տառապում են անքնությամբ, նպատակաուղղված գործողություններ են կատարում:

Հիվանդն իր ողջ շրջապատը ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են, հիվանդը խոսում է անընդհատ, ունենում է մտքերի թռիչք, ձայնը խռպոտում է (շատ խոսելուց): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր:

Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Այսպիսի հիվանդների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը հաճախ փոփոխվում է՝ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ:

Այսպիսի պահվածքը վատթարացնում է մարդու գործունեությունը թե՛ հասարակական, թե՛ քաղաքական ոլորտներում: Այն կարող է հասնել նույնիսկ քաոսային արգելակման: Եվ այստեղ զուգահեռներ տանելով այսօրվա տիրող իրավիճակին կարող ենք հստակ արձանագրել, որ ՀՀ-ն մտել է իրական քաոսային փակուղի։

Հ.Գ. Սովորեք անգլերեն, թե չէ մոշ չեք կարող մշակել»։