«Հիմա ո՞վ ա Շուշին տվել». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

«Հիմա ո՞վ ա Շուշին տվել». Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, ՀՀ վարչապետը Վլադիվոստոկում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին և պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

«2020-2021թթ. ոմանք փորձ էին անում տպավորություն ստեղծել, թե իշխանությունն ու անձամբ ես ուզում ենք պատերազմի հանգամանքները կոծկենք, ծածկադմփոց անենք, ասում էի՝ ո՛չ, հակառակը:

Իսկ հիմա, երբ կոնկրետ գործողություններ են լինում, էդ նույն մարդիկ ասում են՝ ա՜յ, իշխանությունն էս ի՞նչ է անում, ուզում է գցել բանակի վրա… Հիշո՞ւմ եք՝ ասում էին իշխանությունը Շուշին տվել ա, ծախել ա, էս ա արել, էն ա արել:

Քրգործ ա հարուցված, մարդ ա ձերբակալված, հիմա էլ հանդես են գալիս պաշտպանությամբ:

Հիմա ո՞վ ա Շուշին տվել, ես չեմ հասկանում, էդ ինչի՞ են պաշտպանում. բա սրեր էիք ճոճում էն ժամանակ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ «թեման մինչև վերջ պետք է բացվի»:

Տեսանյութը ստորև