«Հիմա ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, Հայկ Սարգսյանի հետ կապ չունեմ». Սյուզան Սեդրակյանը՝ պատգամավորի հետ խրախճանքի մասին

«Հիմա ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, Հայկ Սարգսյանի հետ կապ չունեմ»։ Օրեր առաջ համացանցում լուր տարածվեց, որ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, Արմեն Ղազարյանը` Պզոն, ինչպես նաև Շուշան Երիցյանը և Սյուզան Սեդրակյանը միասին ժամանակ են անցկացրել Երևանի ժամանցային ակումբներից մեկում: Սյուզան Սեդրակյանը իր մասնակցության մասին իմացել է համացանցից.

«Պետք է ասեմ, որ այս նյութը չի համապատասխանում իրականությանը: Ես համարում եմ, որ սա այն մարդիկ են անում, ովքեր չեն գիտակցում, որ ինձ չի հուզում ոչ ոքի կյանքը, և ես ապրում եմ իմ կյանքով, բոլորից հեռու»,- նշեց Սյուզան Սեդրակյանը։

Հաղորդավարուհին արդեն իր Ինստագրամի սթորի բաժնում նյութի վերաբերյալ հրապարակում արել է. «Ինձ համար շատ տհաճ է, որ մարդիկ կարող են մտածել, որ դա իրականություն է: Ես կապ չեմ ունեցել նշված մարդկանց հետ, նրանց ճանաչում եմ, բայց անձնական շփում չեմ ունեցել նրանցից ոչ ոքի հետ: Հարգում եմ Արմեն Ղազարյանին, բայց դա նույնպես կարող եմ հերքել, որ նա եղել է այդ մարդկանց հետ:

Ինչ վերաբերում է Շուշան Երիցյանին և Հայկ Սարգսյանին, ասեմ, որ կապ չունեմ և չեմ չեմ էլ կարող ունենալ: Չեմ ուզում՝ իմ և այդ մարդկանց անունները ոչ մի կերպ կապեն իրար հետ: Պարապ մարդիկ հերթական անգամ փորձում են ամեն ինչ խառնեն իրար, առավել ևս, որ այս լուրը չի համապատասխանում իրականությանը»:

Սյուզանը չի հերքում, որ այդ օրը եղել է Երևանի ժամանցային վայրերից մեկում. «Եղել եմ ընկերներիս և սիրելիիս հետ, ովքեր բացարձակ կապ չունեն քաղաքականության և շոու-բիզնեսի հետ: Ճիշտ չէ տարածել մի բան, որը հա՛մ ինձ է տհաճ, հա՛մ հեռու իրականությունից: Ես ունեմ սահմանափակ շփում բոլորի հետ, հիմա ես շփվում եմ հասարակ մարդկանց հետ, և եթե ինչ որ տեղ հնարավոր է ինձ տեսնել, ապա հաստատ ոչ նրանց հետ: Ես կա՛մ սիրելիիս հետ եմ, կա՛մ հաշված մոտ մարդկանց հետ եմ»:

Աղբյուր՝ blognews.am