Հզոր պայթյուն Սուրմալու առևտրի կենտրոնում․ կան տուժածներ (Տեսանյութ)

Հզոր պայթյուն Սուրմալու առևտրի կենտրոնում․ կան տուժածներ (Տեսանյութ)

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Երևանում: Ըստ նախնական տեղեկությունների՝ ուժեղ պայթյունը տեղի է ունեցել «Սուրմալու» տոնավաճառում: Պայթյունի ծուխն ու կրակը տեսանելի է եղել անգամ մի քանի կիլոմետրից:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝  տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։

Մանրամասները՝ քիչ ուշ

Տեսանյութը ստորև