Հզոր պայթյուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (Տեսանյութ)

Հզոր պայթյուն Չինաստանում. կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ (Տեսանյութ)

Պայթյունը որոտացել է տեղի ժամանակով 6:30-ին: Փլուզվել է շուրջ 40 կրպակ:

Առնվազն 12 մարդ է մահացել Չինաստանի Հուբեյ նահանգի Խիյան քաղաքի բնակելի թաղամասերից մեկի շուկայում տեղի ունեցած գազի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնում են չինական աղբյուրները: Եվս 34 մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ, հոսպիտալացվել է 144 մարդ:

Նշենք, որ հունիսի 8-ին Չինաստանի Շիհեձի (Սինցզյան) քաղաքում հզոր պայթյուն էր տեղի ունեցել պոլիսիլիցում արտադրող քիմիական գործարանում: Ենթադրաբար, պայթել էր ռեակտորը:

Նույն օրը հրդեհ էր գրանցվել Չանգշա նահանգի Hunan Nantang Warehousing and Logistics Company ընկերության պահեստում: Այնտեղ այրվել էին Xiaomi սմարթֆոններ:

Տեսանյութը ստորև