Հերոս մայր, ով 1988թ. դեկտեմբերի 7-ին 7 օր իր արյունով կերակրել է փլատակներում իր հետ մնացած 3 ամսական երեխային

Հերոս մայր, ով 1988թ. դեկտեմբերի 7-ին 7 օր իր արյունով կերակրել է փլատակներում իր հետ մնացած 3 ամսական երեխային։

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը լուսանկար է հրապարակել մի կնոջ հետ, ում ապշելու պատմությունը շատերն են լսել:

1988-ի երկրաշարժից արդեն անցել է 30 տարի, սակայն մինչև այսօր երկրաշարժի մասին խոսելիս անհնար է չհիշել և չզարմանալ այս կնոջ հերոսական արարքի մասին: Մնացական Բիչախչյանը այդ լուսանկարին կից գրել է.

Էմմա Հակոբյանն այն հերոսուհի մայրն է, ով դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի ժամանակ 7 օր 6 ժամ 40 րոպե իր 3 ամսեկան երեխային փլատակների տակ կերակրել է սեփական արյունով՝ փրկելով նրա կյանքը: