Հերմինե Նաղդալյանի որդին ամուսնացել է. խնջույքին ներկա է եղել քաղաքական նախկին էլիտան

Երեկ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Հերմինե Նաղդալյանի որդին՝ Հրանտ Աբաջյանը երեկ ամուսնացել է:

Հարսնացուն մտավորականների ընտանիքից է, 1986-1991 թթ ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար Անատոլի Մկրտչյանի թոռնուհին է, հայրը՝ պատմաբան, մայրը՝ բժշկուհի:

Մեր տեղեկություններով հարսանեկան խնջույքին ներկա են եղել քաղաքական նախկին էլիտայի ներկայացուցիչներ՝ Սերժ Սարգսյանը տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը, Մարգարիտ Եսայանը, դեսպաններ, գիտնականներ:

Հիշեցնենք՝ Օրեր առաջ Հրանտ Աբաջյանը վարչապետի որոշմամբ ազատվեց Չինաստանում ՀՀ առևտրական կցորդի պաշտոնից։

Հերմինե Նաղդալյան
Հերմինե Նաղդալյան
Հերմինե Նաղդալյան