Հերթական չաշխատող օրենքը․ պատրաստվում են տուգանել

Հերթական չաշխատող օրենքը․ պատրաստվում են տուգանել

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կառավարությունը մտադիր է տուգանել փողոցներում նվագող ու երգող մարդկանց

…թեև մարդն ազատ է ցանկացած ստեղծագործական աշխատանքով զբաղվելու, բայց բացօթյա վայրերում իրականացվող ստեղծագործական գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիների: 

Երևանի ու Հայաստանի այլ քաղաքների փողոցներում բացօթյա ելույթների համար սահմանված տուգանքները կհասնեն մինչև 800 հազար դրամի։

Հերթական չաշխատող օրենքը: Եթե մարդը դուրս է գալիս փողոց և նվագում մի կտոր հաց հայթհայթելու համար, նա հաստատ 800000 դրամ չունի:

Իսկ ես կարող եմ ասել ով ունի 800 հազար և անգամ 8 միլիոն դրամ: Այն ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, որոնք օրվա ցանկացած ժամին, ավտոմեքենայի պատուհանները բացում են և իրնց մեքենայի ոռնոցը լցնում մոտակա կվարտալներ:

Դե տղա եք՝ դրանց տուգանեք, այ անմեղսունակներ…, թե չէ էն խեղճուկրակ երաժիշտներին ով ասես կարող է տուգանել»։