Հերթական խոշոր հրդեհը Ռուսաստանում Տյումենի մանկական խաղալիքների խանութում

Հերթական խոշոր հրդեհը Ռուսաստանում Տյումենի մանկական խաղալիքների խանութում։

Ապրիլի 4-ի գիշերը Ռուսաստանի Տյումենի մանկական խաղալիքների խանութներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: 

Ինչպես հայտնում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այրման մակերեսը կազմել է մոտ 3000 քմ: Հրդեհի հետևանքով որևէ մեկը չի տուժել: Հրշեջները կարողացել են հանգցել կրակը:

Տեղանքը ուսումնասիրելուց հետո նոր միայն պարզ կդառնա, թե իրականում ինչն է եղել հրդեհի պատճառը: Հաղորդվում է, որ խանութի անվտանգության համակարգի ստուգումը պետք է տեղի ունենար ապրիլի 12-ին:

Հիշեցնենք, որ շուրջ 10 օր առաջ Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի պատճառով մահացավ 64 մարդ, մեծ մասը՝ երեխաներ: