«Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու»․ Կարեն Գիլոյանը՝ Արթուր Ալեքսանյանին․ ֆոտո

«Սա դեռ այսօր է։ Վաղը ամենակարևոր գոտեմարտն է լինելու։ Հետո էլ ՈՍԿԵ մեդալով ենք նկարվելու»։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Կարեն Գիլոյանը՝ հրապարակելով Արթուր Ալեքսանյանի հետ լուսանկար։

Հիշեցնենք՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում ընթացող ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը, Հայաստանը ներկայացնող 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը հաղթեց Թուրքիան ներկայացնող Ջենկ Իլդեմիին։