«Հետո արդեն համբերությունս չհերիքեց»․ Ադրիանա Գալստյանը իր ընտրյալի մասին

Մոտ 2 տարի առաջ համացանցում հայտնվեց լուսանկար, որից հետո լուրեր շրջանառվեցին, թե Ադրիանա Գալստյանի սիրտն այլեւս զբաղված է, իսկ ընտրյալը երեւանյան նարգիլե-բարերից մեկի սեփականատեր Վահանն է: Այդ ժամանակ դերասանուհին ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց լուրը: 

Ադրիանա Գալստյան

Պարզվում է՝ այս օրերին լուսանկարը կրկին սկսել են տարածել համացանցում, եւ Ադրիանան որոշել է հերքել այդ խոսակցությունները: «Նկարն արվել է երկու տարի առաջ՝ Երեւանի ժամանցի վայրերից մեկի բացման արարողության ժամանակ: Լուսանկարի տղան պարզապես ընկեր է, ով հրավիրել էր ինձ ներկա գտնվելու այդ արարողությանը»,-bravo.am-ին ասել է նա:

Ադրիանա Գալստյան

Նրա խոսքով՝ արդեն սովորական է դարձել իրականությանը չհամապատասխանող լուրեր լսելը: Այս պատմությունը միակը չէ. սիրավեպեր են վերագրում նաեւ իրեն ու սերիալային գործընկերներին.«Կարծում էի՝ նորմալ է, բնական է: Քննարկումներ միշտ լինում են: Հետո արդեն համբերությունս չհերիքեց: Պետք է հարգել մարդու անձնական կյանքը»: 

Ադրիանա Գալստյան

Ադրիանան հավելել է, որ երբ գտնի այն միակին, բոլորը կիմանան: Իսկ թե ինչպիսին է պատկերացնում կամ ինչպիսին պետք է լինի նա, դժվարանում է պատասխանել: Առհասարակ չի սիրում խոսել այդ մասին, քանի որ իդեալներ չի ստեղծում: Կգա ժամանակը, կսիրի նրան այնպիսին, ինչպիսին կա:

Աղբյուր՝ bravo.am

Մեկնաբանել
Կիսվիր ընկերներիդ հետ
Loading...