Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Արշակունյաց պողոտայում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մայիսի 5-ին, ժամը 14.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 270 շենքի մոտ հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1985 թ. ծնված Գագիկ Թ.-ն, որը մայիսի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասի և 266 հոդվածի 4-րդ մասի մեղադրանքներով: