Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը չանցավ (տեսանյութ)

Հեռախոսով տեղորոշելու օրենքի նախագիծը չանցավ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ չընդունեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը:

«Իմ քայլի» ղեկավար Լիլիթ Մակունցը կոչ արեց բոլորին կողմ քվեարկել նախագծին: «Կորոնավիրուսի տարածման արագությունը չափազանց մեծ է և պահանջում է արագ քայլեր»,-ասաց նա:

Փաթեթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, և այն չընդունվեց:

ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չքվեարկեցին:

Տեսանյութը ստորև