Հեռախոսազանգով դուրս է հրավիրել և կրակել

Հեռախոսազանգով դուրս է հրավիրել և կրակել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Համազասպ Ղազախեցյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2021 թվականի մարտի 23-ին, ժամը 10:40-ին, ավտոմեքենայով, ժամանել է Սամվել Մաթևոսյանի բնակության վայր՝ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի 11 շենքի բակ:

Հեռախոսազանգով դուրս հրավիրել նրան և ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ իր հետ նախապես վերցրած որսորդական հրացանով նշյալ ավտոմեքենայի սրահից 2 անգամ կրակել է շքամուտքի նախաշեմին հասած Սամվել Մաթևոսյանի կենսական կարևոր օրգաններին։

Ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ստացած մարմնական վնասվածքներից մահացել է: