Հեշտ և արդյունավետ միջոց՝ սևացած թավաներն ու կաթսաները սպիտակեցնելու համար
Հեշտ և արդյունավետ միջոց՝ սևացած թավաներն ու կաթսաները սպիտակեցնելու համար: Ձեզ ենք ներկայացնում թավաներն ու կաթսաները մաքրելու այս հրաշագործ միջոցը։
Եկեք միասին պատրաստենք այն.
3% ջրածնի պերօքսիդ — 2 ճ.գ.
Կերակրի սոդա — 0,5 բաժակ
Աման լվանալու հեղուկ — 1 թ.գ.
Այս ամենը լավ խառնել, մինչև փրփրելը։ Անհրաժեշտության դեպքում կարելի է մի քիչ էլ ջրածնի պերօքսիդ ավելացել։
Պատրաստի միջոցը քսել կեղտոտ մակերեսին։ Թողնել 10-15 րոպե։ Շփել թավան կոշտ խոզանակով՝ լվացող միջոցով։ Լվանալ տաք ջրով։
Հիշեք, որ այս ամենը պետք է անպայման ձեռնոցներով անել։