Հենց ցցուն դոշերով կնանիք եմ տեսնում, առողջ տղամարդու մտքեր ունենալու փոխարեն մտածում եմ էդ կնիկն աղանդավոր ա, թե չէ

Կիսվիր ընկերներիդ հետ

Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է կատարել․

«Թե բա՝ Կյանքի Խոսքը ճշմարտադավան է։ Լա՞վ չեք, արա՛: Մի անգամ անձամբ եմ էդ «ճշմարտադավանությանը» ականատես եղել: Ոնց որ Ստենլի Կուբրիկի էն լավագույն կինոներից լիներ: Սեր և հպարտություն, այսինքն, պոռնո ու տգիտություն քարոզող սատանիստների խմբակ ա:

Իրենք իրենց քրիստոնյա են համարում, բայց մահացու մեղքերի հիման վրա է կառուցվում գաղափարախոսությունը: Ընդ որում, գեշոների մուտքը արգելված էր, մի հատ գեշ աղջիկ կամ նույնիսկ տղա չկար:

Ինչքան հասկացա, մուտք գործելու համար պիտի լինեիր (կամ դառնայիր) գեղեցիկ ու մեջդ մի հատ փոքրիկ ԱնժելաՍարգսյան պիտի ապրեր: Քիթ, պռոշ, դոշ, հոնք և նույնիսկ աչքերի գույն սարքածների քանակը մեկ քառակուսի մետրին գերազանցում էր ամենա գլամուրային կաֆեների ռեկորդները: Էդ օրվանից Երևանում հենց անբնական «ցցուն» դոշերով կնանիք եմ տեսնում առողջ տղամարդուն վայել մտքեր ունենալու փոխարեն մտածում եմ էդ կնիկն աղանդավոր ա, թե չէ:

Դրանց քարոզի վերջում ամեն շարքով մի հատ վեդրո էին ֆռցնում, ու բոլորը մուծվում էին, դե բացի իձնից, իհարկե. հենց չմուծվար, դառնում ես «նոն գրատա»: Լավագույն մուծվողներից մեկն «Աշտարակ Կաթի» նախկին սեփականատերն էր, ով պետությանը հարկ չվճարելու ու բանկերին վարկերը չմարելու շնորհիվ միլիոնավոր դոլարներ էր մուծվում Կյանքի Խոսքին:

Կհիշեք երևի, Կարապետյանի կառավարության առաջին ֆորս մաժորներից էր Աշտարակ Կաթի փակման սպառնալիքը: Որպեսզի հարյուրավոր մարդիկ աշխատանքը չկորցնեն, էդ հիմնարկը արագի մեջ փոխանցեցին այլ մարդու, ով պարտքերը մարեց:

Բաաաաաայց…. երկրում իրավիճակ է փոխվել: Սա նոր Հայաստանն է, իսկ նոր Հայաստանում առաջին փոխվարչապետը հանձնարարում է վարչապետի գործավարին (էն որ սաղիս հայտնեց, որ Կյանքի Խոսքից է) կանչել էդ պարտքերը մարողին ու, ԱԱԾ-ով սպառնալով, պահանջել, որ բիզնեսը վերադարձնի նախկին սննկացած աղանդավոր սեփականատիրոջը:

Ես չգիտեմ կախարդական Սաշիկին էսօր քանի անգամ բերման կենթարկեն, բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ Հայաստանում դեռ ահագին իրավիճակներ են փոխվելու: Ես հեռու եմ Հայ Առաքելական Եկեղեցին սուրբ համարելուց, բայց էս սատանիստների դեմ թերևս խաչակրաց ջիհադ սկսենք…»: