Հենրիխ Մխիթարյանը նշանածի հետ ներկա է գտնվել Վահե Բերբերյանի ներկայացմանը
Հենրիխ Մխիթարյանը նշանածի հետ ներկա է գտնվել Վահե Բերբերյանի ներկայացմանը․
Դեռ ամիսներ առաջ լուրեր էին պտտվում, որ Հենրիխ Մխիթարյանը նշանվել է հայ գործարար Միքայել Վարդանյանի դստեր` Բեթիի հետ։ Զույգը միասին լուսանկարներ ունի, բայց դեռ չի հաստատել այդ մասին լուրը։
![Բեթի Վարդանյան](https://bavnews.am/wp-content/uploads/2018/11/henrix-mxitaryan-1.jpg)
Սակայն Երգիծաբան Վահե Բերբերյանը հաստատեց այդ լուրը՝ Ինստագրամի իր էջում հրապարակելով լուսանկար Հենրիխ Մխիթարյանի հետ և գրառելով․
«Հրաշալի երեկո էր։ Չեմ հավատում, որ հանդիսատեսի շարքում նաև Հենրիխ Մխիթարյանն էր մոր ու նշանածի հետ։ Շնորհակալություն, Լոնդոն։ Անհամբերությամբ սպասում եմ` երբ եմ նորից գալու այստեղ»,– գրել է նա։