Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան․ Տեսանյութ

Հենրիխ Մխիթարյանը բոլորին հրավիրում է Հայաստան։ Հուլիսի 14-ից 27-ը Հայաստանում՝ Երևանում, կայանալու է մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Առաջնությանն ընդառաջ Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նկարահանվել է Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նկարահանած տեսահոլովակում, որտեղ բոլորին հրավիրում է Հայաստան։

Տեսահոլովակում տեղ են գտել ՀՀ մի շարք տեսարժան վայրեր: