Հենոյի չխաղալու պատճառը Արմեն Մելիքբեկյանն է. կանգնել է մոր թասիբին․ «Հրապարակ»

Հենոյի չխաղալու պատճառը Արմեն Մելիքբեկյանն է. կանգնել է մոր թասիբին

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի առաջիկա հանդիպումներին չի մասնակցի։ Պատճառը Հենոյի՝ լավ մարզավիճակում չլինելն է։ Փոխարենը «Արսենալի» հետ պայմանագիրը խզելուց հետո Մխիթարյանը վերջնականապես տեղափոխվեց իտալական «Ռոմա»։

Թեպետ նա դուրս չի եկել Հայաստանի հավաքականից, սակայն առաջիկա խաղերին չմասնակցելը, ասում են, կոնկրետ պատճառ ու մեսիջ ունի։ Եվ դա ոչ այնքան «վատ մարզավիճակն» է, որքան կոնֆլիկտը Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ, ում ընտրությունը «խայտառակ շոու» էր անվանել Մխիթարյանի մայրը՝ ՀՖՖ գործկոմի նախկին անդամ Մարինա Թաշչյանը։

Այդ ժամանակ արշավ սկսվեց Թաշչյանի դեմ, եւ Մխիթարյանը, ասում են, նախեւառաջ մոր թասիբի համար է որոշել առժամանակ չմասնակցել հավաքականի խաղերին՝ պաշտոնապես բացատրելով իր վատ մարզավիճակով։ Մելիքբեկյանի թեկնածությունն այն ժամանակ քննադատողները կանխատեսում էին, որ հայկական ֆուտբոլն ավելի անկում կապրի, սակայն իշխանությունը որոշեց հավատարիմ մարդ դնել՝ անգամ Հենոյին կորցնելու եւ ֆուտբոլը վերջնականապես ձախողելու հեռանկարով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։