Հարսանիք Հյուսիսային պողոտայում, ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ

Հարսանիք Հյուսիսային պողոտայում, ամանորյա երգերի և Ձմեռ պապերի ուղեկցությամբ։ Ձմեռ պապի գլխարկներով երիտասարդները Հյուսիսային պողոտայում որոշել էին երևանցիներին երգով շնորհավորել, սակայն ինչպես պարզվեց՝ նրանց նույնպես անակնկալ էր սպասվում:

ԱՄՆ-ից ժամանած մի խումբ հայեր Երևանի կենտրոնում` Հյուսիսային պողոտայում, կազմակերպել էին «ամանորյա շոու»:

Երիտասարդները որոշել էին երևանցիներին մատուցել անսովոր նվեր: Նրանք Սանտայի գլխարկներով սկսեցին բարձրաձայն երգել պողոտայի կենտրոնում: Քաղաքացիները հետզհետե հավաքվում էին ու լսում նրանց: 

Հանկարծ հավաքվածներին մոտեցան նորապսակներ։ Հարսն ու փեսան սկսեցին պարել երիտասարդների ամանորյա երգի ուղեկցությամբ: Խումբը շարունակում էր երգել թովիչ երգը, իսկ զույգն ուրախ ծիծաղով պարում էր իրենց հարսանեկան առաջին պարը:

Աղբյուր՝ armeniasputnik.am