Մամուլ

Հարգանքներս Էդմոն Մարուքյանին և Նաիրա Զոհրաբյանին, ովքեր թույլ չեն տվել, որ մի խումբ ռուս պատգամավորներ վիրավորեն Նիկոլ Փաշինյանին

Հերմինե Նաղդալյանին ու Հայկ Բաբուխանյանին պետք է օրենքով արգելեն ընդհանրապես միջազգային հանդիպումների մասնակցել, քանի որ վերջիններս չեն կարողանում պատշաճ ներկայացնեն մեր երկիրը ու ռուս պատգամավորների ներկայությամբ գլուխները կախում են, երբ նրանք վիրավորում է հայ պատգամավորին, Հայաստանում տեղի ունեցող ցույցերը և դրա մասնակիցներին:

Նրանք ոչ միայն չեն փորձել հակադարձել ռուս պատգամավորներին, այլ նաև սկսել են վիճաբանել հայ պատգամավորների հետ, ովքեր փակել են Ռիժկովի և մնացածի կեղտոտ բերանները: Դուք ազգային ժողովի պատգամավոր եք, թե՞ ազգային դավաճան:

Հարգանքներս Էդմոն Մարուքյանին և Նաիրա Զոհրաբյանին, ովքեր թույլ չեն տվել, որ ռուսական պետդումայի մի խումբ պատգամավորներ վիրավորեն Նիկոլ Փաշինյանին և Հայաստանում տեղի ունեցող ցույցերը անվանեն «Մայդան»:

Աղբյուր

Կիսվել էջում