«Հատ-հատ պատասխան եք տալու». Նաիրի Հոխիկյան

«Հատ-հատ պատասխան եք տալու». Նաիրի Հոխիկյան

«Ազատագրական շարժում» նախաձեռնության անդամ, լրագրող Նաիրի Հոխիկյանը լուսանկար է տարածել՝ կից գրառմամբ.

«Այս կադրում երևում է, թե ինչպես դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԳՆ-ի մոտից ինձ էլ գաղափարակից ընկերներիս հետ բերման են ենթարկում ոստիկանության հատուկ նշանակության գումարտակի 4 «ուժեղ» տղաները։

Ես գոռում եմ, որ դավաճանին ենթարկվողները ևս դավաճաններ են, ինչին լսում եմ ոստիկանների արձագանքը, թե սխալ բաներ մի խոսեք, և միանգամից կողքիս ոստիկանը ինձ հրում է առաջ, մյուս ոստիկաններն էլ թևերս են ծալում, որի հետևանքով պատռվում է վերարկուս։

Ոստիկանական մեքենայում կարմիրբերետավորները որևէ կերպ չեն պատասխանում հարցերիս, իսկ ոստիկանության Էրեբունու բաժնում փորձում եմ մյուս՝ ավելի մարդկային վարքագիծ ցուցաբերող ոստիկաններից ճշտել՝ ինչո՞ւ կարմիրբերետավորները ծանր տարան, երբ ասացի, որ դավաճաններին ենթարկվողները դավաճաններ են։

կարմիր բերետ

Օֆիսային ոստիկաններն, իհարկե, գործընկերային համերաշխությունից ելնելով, ընդամենը ժպտացին, բայց ես հո հասկանո՞ւմ եմ, որ նույն ոստիկանությունը գիտի, թե ով է դավաճանը, և ում է ծառայում ինքը։

Դրա համար էլ ոստիկանության ծառայողները հաճախ չեն կարողանում թաքցնել իրենց զգացմունքները, երբ անուղղակիորեն իրենց էլ դավաճան ենք անվանում։ Իհարկե, ոստիկանները բառացիորեն կրակն են ընկել Փաշինյանական ավազակախմբի ձեռքը, և նրանք էլ օրերն են հաշվում, թե երբ իրենք կազատվեն այդ հրեշներից։

Բայց ես չեմ հասկանում այն ծառայողներին, որոնք ջանասիրաբար բիրտ ուժ են գործադրում խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Հաշվի առեք, որ վաղը հատ-հատ պատասխան եք տալու ձեր յուրաքանչյուր անօրինական գործողության համար։ Ես դեմքերը հիշում եմ՝ լավն էլ, վատն էլ»։