Հատուկ օպերացիա Երեւանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Ժիրոյի մերձավորներից քրեական հեղինակություն «Յայան»

Հատուկ օպերացիա Երեւանում. բերման է ենթարկվել «օրենքով գող» Ժիրոյի մերձավորներից քրեական հեղինակություն «Յայան»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ) ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու կասկածանքով Մալաթիա վարչական շրջանում իրականացրել են «Յա-Յա Կոկո Ջամբո» հատուկ օպերացիան։

Նշված օպերացիայի շրջանակում Մալաթիայի ոստիկանություն են բերման ենթարկվել 3 հոգի, որոնցից մեկը քրեական աշխարհում հայտնի հեղինակություն՝ «Յա-Յա» մականվամբ 39-ամյա Արմեն Գրիգորյանն է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող Ժիրոյի» մերձավորներից է։