Հատուկ միջոց կիրառելու անհրաժեշտությունը պահի տակ առաջացավ. փոխոստիկանապետ (Տեսանյութ)

Հատուկ միջոց կիրառելու անհրաժեշտությունը պահի տակ առաջացավ. փոխոստիկանապետ (Տեսանյութ)

ArmLur.am-ն այսօր ոստիկանների գործողությունների մասով մի քանի հարց է ուղղել ՀՀ փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանին: Նա նշեց, թե հատուկ միջոցները կիրառվել է՝ այլ ելք չունենալու պատճառով:

Միևնույն ժամանակ փոխոստիկանապետի խոսքով, միջոցի սխալ կիրառման հետևանքով մեկ ոստիկան է վիրավոր:

Նշենք, որ Կառավարական ամառանոցի մոտ ոստիկանների և ցուցարարների միջև բախման ժամանակ երեկ ոստիկանները բիրտ ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ։ Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է ոստիկաններից մեկը հարվածում ցուցարարի գլխին։

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում