ՄամուլՇոու-բիզնես

«Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է․․․»․ Թամարա Գևորգյան

«Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է․․․»․ Թամարա Գևորգյան

Օրեր առաջ վթարի ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը Ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել:

«Շնորհակալ եմ առողջականիս մասին հետաքրքրվող լրագրողներին, բայց հարցազրույցներ տալու ցանկություն իսկապես չունեմ…

Պարզապես կասեմ, որ վաղը երրորդ վիրահատությունս կկատարվի և հույս ունեմ, որ ամեն բան հաջող ավարտ կունենա ու ժամանակի ընթացքում կրկին կքայլեմ…

Շատ պլաններ կային, որոնք կիրականացնեմ թեկուզ անվասայլակով։

nissan teana avtovtar

Շնորհակալ եմ ինձ սիրող ու ինձ համար լավը կամեցող բոլոր ծանոթ-անծանոթներին… Շնորհակալ եմ նաև այն մարդկանց, ովքեր նույնիսկ մարդու դժվար պահին չեն կարողանում իրենց չարությունը թաքցնել և հրապարակավ վատ մեկնաբանություններ են թողնում…. Դուք այս ընթացքում ինձ շատ օգնեցիք։

Հասկացա, որ ոտքս փրկել հնարավոր է, իսկ շատերի չարացած հոգիները՝ ոչ։ Մի բան կասեմ միայն… Թող Աստված բոլորիդ առողջ պահի»։

Կիսվեք էջում