Հասարակական կարգը խախտելու՝ «Տոյոտայով» «դրիֆտ» իրականացնելու համար 2 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն

Հասարակական կարգը խախտելու՝ «Տոյոտայով» «դրիֆտ» իրականացնելու համար 2 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն։

Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, երեկ հունիսի 8-ին, ժամը 2-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները Էրեբունի և Նոր-Արեշի 26-րդ փողոցների խաչմերուկից «Տոյոտա» մեքենայով, խուլիգանության կասկածանքով ոստիկանություն են բերման ենթարկել Վարդենիկ գյուղի բնակիչ, 24-այմա վարորդին և 28-ամյա Շատջրեք գյուղի բնակիչ ուղևորին:

Ըստ նախնական տվյալների`նրանք կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ և նշված մեքենայով տևական ժամանակ իրականացրել են, այսպես ասած, դրիֆտ՝ խոչնդոտելով երթևեկությանը:

Նախապատրաստվում են նյութեր։