Աշխարհ

Հասանովը հանձնարարել է ուժեղացնել սահմանին գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները

Հասանովը հանձնարարել է ուժեղացնել սահմանին գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶՈՒ խորհրդակցություն է հրավիրել՝ քննարկելու հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը։

Հասանովը հանձնարարել է քայլեր ձեռնարկել՝ ուղղված հակաօդային պաշտպանության, հետախուզության ու հակահետախուզության ստորաբաժանումների, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների ուժեղացմանը, ապա հայտարարել է, թե «բանակի ուժեղացումն է  երկրի անվտանգությունն ապահովելու կարևոր գործոնը»։

Նշվել է ադրբեջանական բանակում իրականացվող մարտական ​​պատրաստության աշխատանքներում բարձր տեխնոլոգիաների արդյունավետ կիրառման և հատուկ պատրաստվածություն ունեցող անձնակազմի հնարավորությունների կարևորությունը։

Նշվել են երկրում անցկացված համատեղ զորավարժությունների ընթացքում ձեռք բերված բարձր արդյունքները։

ԶՈՒ հրամանատարներին տրվել են համապատասխան ցուցումներ ձմռանը մարտական ​​պատրաստության և ստորաբաժանումների համալիր աջակցության, ինչպես նաև անվտանգության կանոնների պահպանման հարցերի վերաբերյալ։

Զ.Հասանովը համապատասխան պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել զորամասերում անձնակազմի բարոյահոգեբանական պատրաստվածությունը բարձրացնելու և զինվորական կարգապահությունը ուժեղացնելու ուղղությամբ։

Կիսվել նյութով