Հաջորդ հայահավաքը կկայանա ապրիլի 2-ին. հավաքվում ենք Սոտքում. Արշակ Զաքարյան

Արշակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հաջորդ ՀԱՅԱՀԱՎԱՔԸ կկայանա ԱՊՐԻԼԻ 2-ին: Հավաքվում ենք Սոտքում մեքենաներով, ու այնտեղից սկսում ավտոերթը ողջ սահմանի երկայնքով: Քարվաճառից մինչև Ջրական երեք օրում:

Երկուշաբթի օրվանից կսկսենք նախապատրաստական աշխատանքները: Ապրիլի 7-ին Մայրերի օրը Հայահավաքը կկայանա Երևանում, հատուկ խոնարհման երեկո մեր հերոսածին մայրերին և հարգանքի տուրք մեր զոհված քույրերին…»