Հաջորդը Սոնա Ռուբենյանի հարսանիքն է․ ինչպես է երգչուհին ուրախանում հարսի ծաղկեփունջը բռնելիս (Տեսանյութ)

Հաջորդը Սոնա Ռուբենյանի հարսանիքն է․ ինչպես է երգչուհին ուրախանում հարսի ծաղկեփունջը բռնելիս (Տեսանյութ)

Երեկ կայացել է երգչուհի Մարի Ավանեսյանի հարսանիքը։ Նա բացօթյա մեծ խնջույք է կազմակերպել Ալավերդիում։ Արարողությանը ներկա են եղել նաև մի շարք հայտնի մարդիկ։

Սոնա Ռուբենյանն ու նշանածը՝ Էմիլը, ևս ներկա են եղել հարսանիքին։ Սոնան բռնել է հարսի ծաղկեփունջը, ինչը, ըստ ավանդույթի նշանակում է, որ հաջորդը պետք է լինի նրա հարսանիքը։

Ծաղկեփունջը բռնելուց հետո նա և հաղորդավարուհի Մանե Գրիգորյանը հումորային տեսանյութ են նկարահանվել Սոնայի ուրախության և Մանեի զարմանքի մասին։

Սոնան նաև խնդրել է Մարիին ձեռքը դնել իր գլխին, հետո կիսվել է այդ տեսանյութով Ինստագրամում։

Տեսանյութը ստորև