ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

ՀԱՊԿ-ը՝ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը ծանոթացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական կոչով, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին:

Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ առաջիկա խորհրդակցությունները տեղի կունենան մոտակա օրերին»,- մանրամասնել է նա: