Հանրայինում Քրիստինե Մելքոնյանի «ճակատագիրն են» որոշում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պետրոս Ղազարյանի՝ Հ1 գալով, ասացին՝ աշխատանքից ազատվել է «Այսօր իրականում» հաղորդման վարող Քրիստինե Մելքոնյանը, որը մինչ այդ նկարահանել է 7-8 հաղորդում, որոնք եթեր չեն գնա։

«Քրիստինեն դիմում չի գրել, նոր եթերաշրջանում հաղորդման ֆորմատ ենք մշակում, որը կվարի նա»,- ասաց Հ1-ի պատասխանատուն։ Քաղաքակա՞ն հաղորդում։ «Ոչ, սոցիալ-կրթական»։

Դիմում չե՞ք գրել՝ հարցրինք Քրիստինեին։ «Ոչ»։ Սպասելի՞ էր Ձեր հաղորդման փոխանցումն ուրիշին, ասում են՝ այդ մասին իմացել եք վերջին րոպեին։ «Հ1-ն այս փուլում «Այսօր իրականում»-ի համար ընտրել է մի ձևաչափ, որում ես նպատակահարմար չգտա աշխատել»։ Կմնա՞ք Հ1-ում։ «Կմնամ, կանեմ այն, ինչ արել եմ վերջին երկու տասնամյակում»։ Սոցիալ-կրթական հաղորդո՞ւմ։ «Արվել են առաջարկներ, մտածում եմ»։

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Պետրոս Ղազարյանի բեմելը։ «Կոլեգայի աշխատանքին գնահատական տալը ոչ կոռեկտ եմ համարում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: