Հանդիպում է , ղժղժում, էշ-էշ դուրս տալիս․ Ավետիք Իշխանյան

Հանդիպում է , ղժղժում, էշ-էշ դուրս տալիս․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Պաշտոնակատար կոչեցյալն ամոթ, պատիվ, արժանապատվություն չունի։ Նա շարունակում է «անկեղծ» և «պատահական» հանդիպումները, ողորմելի պաշտոնյաների կողմից հրապարակներ քշված խեղճուկրակ ամբոխի հետ։

Հանդիպում է , ղժղժում, էշ-էշ դուրս տալիս։ Բա դրա բառապաշա՞րը․ «խի, գնում ա․․․» և վերջապես «տղամարդալամիշ»։ Եվ սա ներկայացնում է քո երկիրը։ Թող ու փախի, եթե այս մակարդակի ղեկավար ունես։

Իմացա նաև, որ այս ողորմելին, առաջին և երկրորդ նախագահներին հրավիրում է բանավեճի։

Իհարկե, հրավերն ընդունել կամ չընդունելը նրանց որոշելիքն է։ Ուղղակի չեմ պատկերացնում, թե այդ երևույթի հետ, որը ոչ մի սրբություն չունի, որի համար ապրելակերպը հենց սուտն ու կեղծիքն են, ինչպե՞ս կարելի է բանավիճել։

Այդ երևույթի հետ հիանալի շոու, այո՛ շոու կլինի, եթե նրա հետ «բանավիճեն» իր բնույթի գործիչներ՝ Խաչիկ Ստամբոլցյանն ու Արշակ Սադոյանը»։