Հանդիպման ընթացքում փաստաթղթեր են ներս տանում․ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումները «կուլիսներից» (Տեսանյութ)

Հանդիպման ընթացքում փաստաթղթեր են ներս տանում․ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպումները «կուլիսներից» (Տեսանյութ)

Россия 1 հեռուստաալիքի նկարահանող խումբը Սոչիի «Русь» առողջարանում բացառիկ կադրեր է ֆիքսել Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև երկկողմ հանդիպումներին նախորդող և հաջորդող իրադարձությունների վերաբերյալ:

Մասնավորապես, տեսանյութում երևում է, թե ինչպես է սպասարկող անձնակազմը փորձում հնարավոր փաստաթղթերը՝ ստորագրման մատուցելու արարողակարգը, ինչպես են Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում փաստաթղթեր ներս տանում, երկրների ղեկավարների և արտգործնախարարների  մտերմիկ զրույցները առողջարանի միջանցքներում կամ թե ինչպես է երկու հանդիպումների միջև Պուտինը Լավրովի հետ կարճ փակ քննարկում անցկացնում:

Նշենք, որ Սոչիում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը:

Մանրամասները՝ ստորև տեսանյութում