Շոու-բիզնես

Հայ տղաներն ամենալավն են ու ամենադուխովը. Նարինե Դովլաթյան

«Չեմ հետեւում հայկական շոու-բիզնեսի թոհուբոհին, փոխարենը հետաքրքրված եմ համաշխարհային երգարվեստով, լսում եմ, ոգեշնչվում: Իսկ մեր երկրում ոմանք միայն բիզնես են անում, շոու նրանց գործերում առկա չէ:

Մենք շոուի մեջ սովորելու շատ բան ունենք, ինչպես նաեւ՝ բիզնեսի: Ամեն դեպքում, եթե երաժշտությամբ ես զբաղվում, արվեստը պետք է լինի առաջին տեղում»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց երգչուհի Նարինե Դովլաթյանը:

Նա տեղեկացրեց, որ ձայնագրել է նոր երգ՝ երկու լեզվով՝ հայերեն եւ անգլերեն: Բացի այդ՝ կա եւս մեկ նոր ստեղծագործություն, որի վրա աշխատում է երգչուհին, իսկ թե կոնկրետորի հիման վրա տեսահոլովակ կնկարահանի, դեռ չիորոշել:

Մենք մի փոքր էլ անձնական թեմաներից զրուցեցինք: Նարինեին հարցրինք՝ ինչպիսին պետք է լինի տղամարդը, որպեսզի գերի նրա սիրտը. «Տղամարդը պետք է լինի անկեղծ, հումորով, ազնիվ, աշխատասեր ու պատասխանատու:

Սրանք մեկը մյուսիհետսերտորեն փոխկապակցված են: Իսկ, ընդհանրապես, հայ տղաներն ամենալավն են ու ամենադուխովը»,-եզրափակեց երգչուհին:

Կիսվեք էջում