Հայ ռազմագերիների վերադարձի հարցը չի մտել ԵԽԽՎ օրակարգ

Հայ ռազմագերիների վերադարձի հարցը չի մտել ԵԽԽՎ օրակարգ

ԵԽԽՎ խորհրդարանական վեհաժողովը նախըտրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ռազմագերիներին ապօրինաբար պահելու հարցի փոխարեն քննարկել Ալեքսեյ Նավալնու ձերբակալման հարցը։

Նշենք, որ Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը համավարակից հետո առաջին անգամ է գումարվում ոչ թե առցանց տարբերակով, այլ սովորական ռեժիմով:

Նիստի աշխատանքներին մասնակցում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը եւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորները Ստրասբուրգ չեն մեկնել:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԵԽԽՎ նիստը սկսել է իր բողոքի ձայնը բարձրացնելով և պահանջելով՝ միջազգային ճնշում գործադրել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց օր առաջ ազատ արձակելու պահանջով: