Հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո (լուսանկարներ)

Հայ ժողովրդի պատմական ճակատագրի հեղափոխությունը պետք է տեղի ունենա «Մենք ենք տերը մեր ճակատագրի» կարգախոսի ներքո. Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սպահանի հայ համայնքի ներկայացուցիչներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպիսկոպոս Քեչեջյանը:

ՀՀ վարչապետը և նրա տիկինը շրջայց են կատարել վանական համալիրում, եղել թանգարանում` ծանոթացել վերջինիս պատմությանը: Այնուհետև Նիկոլ Փաշինյանը և նրա գլխավորած պատվիրակությունն այցելել են Սպահանի «Արարատ» ակումբ և հանդիպել տեղի հայ համայնքի հազարավոր ներկայացուցիչների հետ: Վերջիններս վարչապետ Փաշինյանին դիմավորել են ջերմությամբ և բուռն ծափողջույններով:

Հայ ժողովրդի
Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ