ԱշխարհՄամուլ

Հայ ընտանիքը Կրասնոդար ուղևորվելիս ավտովթարի է ենթարկվել․ կա 4 զոհ, որոնցից երկուսը երեխաներ են

Kubnews.ru-ի փոխանցմամբ, հուլիսի 17-ի գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։

Ավտովթարի հետևանքով մահացել են 32-ամյա Միշա Մկրտչյանը, նրա 28-ամյա կինը և նրանց 5 և 7 տարեկան դուստրերը, որոնք Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքից էին։

Աղբյուրի փոխանցմամբ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան, կորցրել է կառավարումը, դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին:

«Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարժվում էր դեպի Ջուբգա գյուղի ուղղությամբ դեպի Գելենջիկ: Մ-4 «Դոն» ավտոմայրուղու 1453 կմ ճանապարհին վարորդը կորցրել է վերահսկողությունը և բախվել ծառին։

Կիսվեք էջում