Հայ ըմբիշը 9:0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ (Տեսանյութ)

Հայ ըմբիշը 9:0 հաշվով ջախջախել է ադրբեջանցուն և նվաճել ոսկե մեդալ (Տեսանյութ)

Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Վազգեն Թևանյանը (65 կգ) շանս չտվեց ադրբեջանցի Հաջի Ալիևին և նվաճեց Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարի հաղթողի կոչումը:

Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 9:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի եռակի չեմպիոն, ադրբեջանցի Հաջի Ալիևի նկատմամբ:

2020թ. աշխարհի գավաթի հաղթող Վազգեն Թևանյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ ժամանակից շուտ 11։0 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Վլադիմիր Դուբովին: Քառորդ եզրափակիչի ուղեգիրը նա վիճարկել էր Բելառուսի ներկայացուցիչ Նիուրգուն Սկրիաբինի հետ և հաղթել 7։5 հաշվով։

Քառորդ եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 6։4 հաշվով առավելության էր հասել Ռիո-2016 Օլիմպիական խաղերի չեմպիոն, վրացի Վլադիմիր Խանչեգաշվիլիի նկատմամբ, իսկ կիսաեզրափակիչում ուժեղ էր գտնվել Լեհաստանը ներկայացնող 33-ամյա Մոգամեդմուրադ Գաջիևից:

Տեսանյութը ստորև