Հայ գերիների նոր խումբ է բերվում Բաքվից

Հայ գերիների նոր խումբ է բերվում Բաքվից

Sputnik Արմենիայի տվյալներով` ինքնաթիռը րոպեներ առաջ է դուրս եկել ադրբեջանական օդանավակայանից և մոտ մեկ ժամ հետո կլինի Երևանում։Բաքվից եկող ինքնաթիռում գերիների 5-հոգանոց խումբ է։

Հիշեցնենք` ՀՀ ՔԿ պաշտոնական տվյալներով` արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և ՀՀ-ում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3788 է։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։