Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Հայ գերիները Կարմիր խաչի միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել ընտանիքներին. Ամատունի

Sputnik Արմենիան գրում է․ Զառա Ամատունու խոսքով` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

Պատերազմի հետևանքով Ադրբեջանում գերեվարված անձինք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով տեսահաղորդագրություն են փոխանցել իրենց ընտանիքներին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն աշխատում է բարելավել հաղորդակցությունը գերեվարված անձանց և նրանց ընտանիքների միջև։ Իհարկե, ամեն ինչ համաձայնեցվում է գործընթացում ընդգրկված իշխանությունների կողմից։

հայ գերիներ

Այսինքն` նամակների հետ մեկտեղ հնարավորություն է ընձեռվել նաև հաղորդակցման այլ միջոցներ նույնպես ապահովել` եղել են դեպքեր, որ կարողացել ենք հեռախոսազանգ իրականացնել։ Իսկ վերջերս տեսակցությունների շրջանակներում տեսագրություններ են արվել»,–ասաց Ամատունին։

Նա հայտնեց, որ այդ հաղորդագրությունն արդեն իսկ փոխանցել են բոլոր այն ընտանիքներին, որոնց հարազատին տեսակցել են Ադրբեջանում։ Ամատունին նշեց` հարազատների հետ գերիների կապի այս միջոցն առաջին անգամ է գործարկվել։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում