Հայ գերիները ժամանեցին Երևան (ֆոտո) Sputnik Արմենիա

Հայ գերիները ժամանեցին Երևան (ֆոտո)

Sputnik Արմենիան գրում է․ Գերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Էրեբունի» օդանավակայանում։

«Էրեբունի» օդանավակայանում հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռի վայրէջքից հետո ՀՀ–ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ողջունում է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին:

«Էրեբունի» օդանավակայանից՝ հայ գերիները տեղափոխվել են բուժզննման։

Նշենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան վերադարձան Մելս Կարապետի Ամբարդանյանը, Ռաֆիկ Ռոբերտի Կարապետյանը, Ժորա Վանոյի Մանուկյանը, Սեդրակ Սամվելի Սողոմոնյանը, Հովսեփ Ռոբերտի Մանուկյանը։

Գերիներից 3-ին` Ռաֆիկ Կարապետյանին, Սեդրակ Սողոմոնյանին և Մելս Ամբարդանյանին, հուլիսի 23-ին Բաքվի դատարանը դատապարտել էր 6 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի բանտում:

Հոկտեմբերի 4-ի դրությամբ անհայտ է 224 զինծառայողի և 22 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանը ՀՀ-ին էր հանձնել գերեվարված 108 զինծառայողների և քաղաքացիական անձանց։